ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է ՄԻՆՉԵՎ 5.1%
Բլումբերգը գրում է, որ երրորդ ամիսն անընդմեջ Ճապոնիայում գործազրկության մակարդակը նվազում է: Ճապոնիայի վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբեր ամսին գործազրությունը կազմել է 5.1%: Բլումբերգ գործակալությունը այս առումով նշում է, որ փորձագետների կողմից սպասվող լավագույն արդյունքը 5.4%-ն էր:
JPMorgan Chase բանկի առաջատար տնտեսագետ Մասամաչի Ադաչին իր հերթին նշում է, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործազրկության մակարդակի անընմեջ նվազումը վկայում է այն մաիսն, որ Ճապոնիան կամաց կամաց դուրս է գալիս ճգնաժամից: