Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ CITY CENTER ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՆԿԱԽ ԴՈՒԲԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ
30/11/2009 10:45
Կիսվել

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ CITY CENTER ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՆԿԱԽ ԴՈՒԲԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

Հայտնի ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող MGM Mirage ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով Dubai World պետական ընկերության առջև ծագած ֆինանսական լուրջ խնդիրներին, նշել են, որ դրանք չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այս երկու ընկերությունների կողմից իրականացվող City Center նախագծի ընթացքի վրա, և վստահություն հայտնել, որ City Center նախագծի շրջանակներում նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում:  

MGM Mirage և Dubai World ընկերությունների կողմից Լաս-Վեգասում իրականացվող City Center համատեղ նախագիծը, որի շինարարության ընդհանուր արժեքը գերազանցում է 8,5 մլրդ դոլարն, իրենից ներկայացնում է բազմաբնակարան շենքերի, խաղատների, առևտրային կենտրոնների կառուցման համալիր ծրագիր: Նախնական տվյալների համաձայն City Center նախագիծը ավարտին կհասցվի արդեն այս տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունը, կուտակելով շուրջ 80 մլրդ դոլար պարտք, հայտնվել է դեֆոլտի եզրին, ընդ որում պարտքի գերակշիռ մասը` շուրջ 60 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը: Վերջինս իրականացնում է բազմաթիվ ներդրումային ծրագրեր, այդ թվում նաև արմավենու տեսքով արհեստական կղզիների կառուցման շինարարական ծրագիրը (Dubai Palm):

Նշենք, որ Դուբայի Էմիրության ֆինանսական խնդիրները առավելապես պայմանավորված է անշարժ գույքի գների անկմամբ: 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Դուբայում գրանցվել է անշարժ գույքի գների անկում միջինը 50%-ով:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98