ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9,8%
Եվրոպական վիճակագրական Eurostat գործակալության հաղորդմամբ` 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Եվրագոտու անդամ 16 երկրներում գործազրկության մակարդակը կազմել է 9,8%: Այս ցուցանիշ նախորդ ամսվա համեմատությամբ չի փոփոխվել և պահպանվել է նույն մակարդակի վրա:
Գործակալության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում գործազուրկների թվաքանակն աճել է շուրջ 134 հազարով, և ամսվա վերջի դրությամբ Եվրագոտում հաշվարկվել է 15,567 մլն գործազուրկ: