ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ. ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 0,3% ԱՃ
Շվեյցարիայի Էկոնոմիկայի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այս տարվա ընթացքում առաջին անգամ երկրում եռամսյակային կտրվածքով գրանցվել է ՀՆԱ-ի աճ, որն առավելապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում երկրի արտահանման ծավալների աճով և սպառողական պահանջարկի խթանմամբ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Շվեյցարիայի ՀՆԱ-ն աճել է 0,3%-ով, սակայն նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ն գրանցել է 1,3% անկում:
Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում Շվեյցարիայում գրանցվել էր ՀՆԱ-ի 0,9% անկում, իսկ երկրորդ եռամսյակում` 0,3%: