Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ԽԹԱՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
02/12/2009 17:35
Կիսվել

ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ԽԹԱՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Երեւանում այսօր անցկացվեց Վենչուրային կոնֆերանս, որպես այդպիսին 2-րդ-ը Հայաստանում: Այն կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Կոնֆերանսին ներկայացվեցին 14 ներդրումային ծրագրեր, որոնք վերաբերում էին տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բիոտեխնալոգիայի ոլորտներին: Գնահատող հանձնաժողովի 4 անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրարկոսյանը, «EV» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը, ամերիկացի փորձագետներ Վարեն Հաբերը եւ Մարկո Ռուբինը, որոշում կկայացնեն եւ լավագույն ներդրումային ծրագրին կշնորհեն 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն է ընձեռում այս ոլորտի ընկերություններին ծանոթանալու Բիզնես համագործակցության աջակցման դրամաշնորհի շրջանակներում ներկայացվելիք ծրագրերին: Ծրագրի ընթացքում հայ հետազոտողները աշխատել են մասնավոր ձեռնարկությունների հետ համատեղ` նոր գործարար հնարավորություններ բացահայտելու եւ իրագործելու նպատակով: Դրանց արդյունքում մշակվել են մասնավոր ներդրողների համար գրավիչ եւ շահութաբեր գիտահետազոտական արտադրանքներ:

Վ. Կիրակոսյանի խոսքով, ՀՀ կառավարությունը կարեւորում է նման միջոցառումների անցկացումը ոչ միայն այն պատճառով, որ ընկերությունները հնարավություն են ստանում նոր ծրագրեր սկսելու եւ դրանք զարգացնելու, այլեւ նրա համար, որ այս ծրագիրը պայմաններ է ստեղծում, որպեսզի նոր մշակույթ զարգանա բիզնեսի եւ գիտության համագործակցության արդյունքում: «Ուրախալի է, որ տարեցտարի աճում է ընկերությունների եւ քանակը, եւ նրանց կողմից ներկայացված ծրագրերը: Դրա հետ միաժամանակ աճում է նաեւ դրամաշնորհի չափը. եթե նախորդ տարիներին այն չէր գերազանցում 5 հազար ԱՄՆ դոլարը, ապա այսօր դրամաշնորհը բավականին բարձր է եւ խոստումնալից: Սա միայն մի բանի մասին կարող է վկայել` մեծ շահագրգռվածություն կա եւ պետության, եւ գիտության կողմից»,- ասաց Վ. Կիրակոսյանը:  

ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Պիպիայի համոզմամբ, երկրների տնտեսություններն այսօր չեն կարող զարգանալ առանց նորարարությունների: «Դա է ժամանակի հրամայականը եւ մենք պետք է քայլենք այդ ուղղությամբ»,- ասաց Ն. Պիպիան` հավելելով, որ իրենց հիմնադրամը գործադրում է բոլոր ջանքերը նախկին ԽՍՀՄ անդամ երկրներին այս ոլորտում օժանդակություն ցուցաբերելու համար: Նրա խոսքով, Հայաստանն այսօր ունի մեծ ներուժ երկրում նորարարության զարգացման համար:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98