SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 58%-ՈՎ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար Synopsys Inc. ամերիկյան ընկերությունն ամփոփել է 2008-2009 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին, ընկերության շահույթը տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 58% անկում և կազմել 19.5 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 46.4 մլն դոլար շահույթի դիմաց, իսկ հասույթը կրճատվել է 4.1%-ով և կազմել 338.3 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է վաճառքի ծավալների զգալի կրճատմամբ: