Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ-5-Ի ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
04/12/2009 15:41
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ-5-Ի ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքերի ընթացքին:

Ամփոփելով շրջայցը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ.-ին, բայց այս ընթացքում բավականին մեծ գործ է արված: «Ես ուզում եմ հատուկ նշել «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցների այն ջանքը, եռանդը, որը դրվել է այս կայանը ոտքի հանելու համար:Այսօրվա դրությամբ սարքավորումների 90 տոկոսը ներկրված է Հայաստան: Աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Եկող տարվա սեպտեմբեր ամսին կավարտվեն շինմոնտաժային աշխատանքները եւ կսկսվեն կարգաբերման աշխատանքները: 2010թ. վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին»:

Նախարարի հավաստմամբ, էներգաբլոկի շինարարությամբ հնարավորություն կստեղծվի 1 կՎ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 270 գրամ պայմանական վառելիք, ինչը իր հերթին հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Արմեն Մովսիսյանի խոսքով, «կայանը նաեւ հնարավորություն է տալիս ոչ միայն սահմանափակվել այս հզորությունով, այլ զարգացնել հետագայում, ավելացնելով եւս մեկ գազատուրբինային բլոկ: Դա հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին լուծելու ներքին շուկայի հետ կապված խնդիրները, ինչպես նաև իր ուրույն տեղն ունենալ տարածաշրջանում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, տարանցման եւ մատակարարման մասով»:

«Հրազդան-5» -ի շինհրապարակում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: 60 օբյեկտներում միաժամանակ կատարվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված են ավելի քան 850 մասնագետ: Պայմանագրերի համաձայն, շարունակվում են աշխատանքները սարքավորումների առաքման ուղղությամբ, որոնց հիմնական մասն արդեն առաքվել է «Հրազդան-5» շինհրապարակ:
Մինչև ընթացիկ ամսվա վերջ նախատեսվում է առաքել շոգետուրբինի գեներատորի բլոկային տրանսֆորմատորը` 400 000 կիլովատ/ամպեր հզորությամբ, որի տրանսպորտային քաշը կազմում է 190 տոննա և որը ամենախոշորն է ՀՀ էներգահամակարգում:

Ամբողջությամբ մատակարարվել է կաթսաագրեգատի սարքավորումների խմբաքանակը և շեֆ-ճարտարագետի` §Կրասնի կոտելշիկ¦ գործարան, ղեկավարությամբ շարունակվում է կաթսաագրեգատի մոնտաժումը, որը պատրաստ է շուրջ 75 տոկոսով:

2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393,5 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

2009թ. հուվար- նոյեմբեր ամիսներին ծրագրում ներդրվել է 77,5 մլն դոլար կամ 30,2 մլրդ դրամ: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար:

2009թ. դեկտեմբերին ավարտվում է «Հրազդան-5»-ի անձնակազմի վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), շարունակվում է էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմի մասնագետների վերապատրաստումը Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36