ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԵՎՍ 6 ԲԱՆԿ
Ավանդների ապահովագրման ամերիկյան դաշնային կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ևս 6 բանկերի գործունեությունը` հիմք ընդունելով այս կառույցների ֆինանսական ցուցանիշները: Փակված բանկերից մեկը գործում էր Օհայո նահանգում, երեքը` Ջորջիա նահանգում, երկու բանկ` Իլինոյսում, և երկու բանկ` Վիրջինյանում:
ԱՄՆ-ում, այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միայն այս տարի սնանկ են ճանաչվել արդեն 130 բանկ: Նշենք, որ 2008թ. իրենց գործունեությունը դադարեցրել են 25 բանկ, իսկ 2007թ.` միայն 3 բանկ: