Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի «ԻՆՏԵՐՆԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՆԸ» ԱԿՑԻԱՆ. ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
08/12/2009 15:10
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի «ԻՆՏԵՐՆԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՆԸ» ԱԿՑԻԱՆ. ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքային նշանը Beeline) հայտարարում է «Ինտերնետ յուրաքանչյուր տանը» ամանորյա ակցիայի մասին: Ակցիայի շրջանակներում բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը կմիանան անվճար Hi Line ծառայությանը` կնքելով ընկերության հետ մեկ տարվա պայմանագիր, կստանան անվճար ADSL մոդեմ և 25-50% ամենամսյա զեղչ անսահմանափակ ինտերնետ ծառայությունից օգտվելիս: Հաճախորդներից չի գանձվի նաև  միացման վճար: Նոր գները նախատեսված են Hi Line ծառայության բոլոր սակագնային փաթեթների համար` ինչպես մեգաբայթային (տրաֆիկի ֆիքսված ծավալներով), այնպես էլ անսահմանափակ:

«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է օգտվել ակցիայի առավելություններից նաև Hi Line ծառայության առկա հաճախորդներին: Դրա համար անհրաժեշտ է  վերակնքել գործող պայմանագիրը նոր պայմաններով: Անսահմանափակ սակագնային պլանների համար, պայմանագրի վերակնքման դեպքում, անցումները թույլատրվում են միայն դեպի ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային պլաններ: Մեգաբայթային սակագնային պլանների հաճախորդները կարող են անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ սահմանաչափով փաթեթ: Անսահմանափակ սակագնային պլանների համար սահմանվել են հետևյալ նոր գները` մեկ տարվա պայմանագրով  128/32 արագությամբ ինտերնետ ծառայության դիմաց` 6000 դրամ (նախկին 8000 դրամի փոխարեն), 256/64 արագությամբ ինտերնետի դիմաց` 7800 դրամ (նախկին 12 000 դրամի փոխարեն),  512/128 արագությամբ ինտերնետի դիմաց` 12 000 դրամ (նախկին 20 000 դրամի փոխարեն) և 1024/128 արագությամբ ինտերնետ ծառայության դիմաց սահմանվել է 15 000 դրամ (նախկին 30 000 դրամի փոխարեն):

Ամանորյա ակցիայի շրջանակներում ֆիքսված հեռախոս տեղադրել ցանկացող ֆիզիկական և իրակաբանական անձանց ընկերությունն ազատում է տեղադրման վարձից: Այն չի գանձվելու այն քաղաքացիներից և կազմակերպություններից, որոնք տեղադրման հայտ կներկայացնեն մինչև 2010 թվականի հունվարի 31-ը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ներկայացնելով «Ինտերնետ յուրաքանչյուր տանը» նոր ակցիան,  նշել է, որ այն նախ և առաջ նպատակ ունի յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն ընձեռնել օգտվել կայուն, որակյալ և մատչելի ինտերնետ ծառայությունից:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83