ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Այս տարվա նոյեմբերին Չինաստանում վաճառվել է 1,04 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ երկու անգամ: Նշենք, որ 2008 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 522,8 հազար ավտոմեքենա:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ ավտոմեքենանների վաճառքի ծավալները Չինաստանում աճել են ավելի քան 11%-ով, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 49,7%-ով: 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Չինաստանում վաճառվել է 9,23 մլն ավտոմեքենա: