HSBC-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Եվրոպական խոշորագույն HSBC Securities բանկային խումբը վերանայել է թանկարժեք մետաղների գների փոփոխության վերաբերյալ իր կանխատեսումները: Բանկի վերլուծաբանների գնահատմամբ 2010 թվականին ոսկու միջին գինը մեկ ունցիայի դրմաց կկազմի 1150 դոլար` մինչ այս կանխատեսված 950 դոլարի փոխարեն, իսկ 2011 թվականին ոսկու միջին գինը կսահմանվի մեկ ունցիայի դիմաց 975 դոլար մակարդակում:
HSBC բանկի վերլուծաբանները բարելավել են իրենց կանխատեսումները նաև արծաթի և պլատինի գների վերաբերյալ: Այսպես, սպասվում է, որ 2010 թվականին արծաթի միջին գինը մեկ ունցիայի դիմաց կկազմի 17 դոլար, իսկ պլատինի գինը մեկ ունցիայի դիմաց ` 1600 դոլար: