MOODY'S – ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԻՐ ААА ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր AAA ամենաբարձր վարկային վարկանիշը: Այս մասին նշվում է Moody”s վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությանն ահրաժեշտ է մշակել և իրականացնել միջոցառումներ պետական պարտքի ռեկորդային ծավալների կրճատման ուղղությամբ, հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան կարող է զրկվել իր վարկանիշից:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի պետական պարտքն այս տարվա արդյունքներով կազմում է ՀՆԱ-ի շուրջ 13%-ը (ավելի քան 285 մլրդ դոլար), իսկ արդեն հաջորդ տարի այս ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կարող է կազմել ավելի քան 65%: