ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Կորպորատիվ պարտատոմսերի եվրոպական շուկաներում ակտիվությունը կշարունակվի նաև 2010 թվականին, քանի որ ընկերություններն, իրենց փոխառությունները վերաֆինանսավորելու նպատակով, կշարունակեն միջոցներ ներգրավել երկրորդային շուկաներից:
Ֆրանսիական Societe Generale բանկի վերլուծաբանների գնահատմամբ` ֆինանսական ընկերությունները հաջորդ տարվա ընթացքում կտեղաբաշխեն 515 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ արժեթղթեր` 2009 թվականին գրանցված 26 մլրդ եվրոյի դիմաց: Կանխատեսումների համաձայն 2010 թվականին ներդրողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերով իրականացվող գործարքների նկատմամբ: