GOOGLE-Ը ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ
Ամերիկյան Experian Hitwise ընկերության հրապարակած տվյալների համաձայն նոյեմբեր ամսի ընթացքում ԱՄՆ-ում ինտերնետից օգտվողների 71.6%-ը որևէ տեղեկատվություն փնտրելու համար օգտվել է Google համակարգից, հոկտեմբեր ամսին սույն ցուցանիշը կազմում էր 70.6%: Yahoo-ից օգտվողների թիվը մեկ ամսում կրճատվել է 0.7%-ով և կազմել 15.4%, իսկ Microsoft-ի որոնողական համակարգերից օգտվողների թիվը նվազել է 0.3:-ով և կազմել 9.3%:
Հիշեցնենք, որ Google-ին դիմակայելու համար Microsoft-ը և Yahoo-ն մոտ ապագայում պատրաստվում են միավորել իրենց որոնողական համակարգերը: