Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է. ԱՅՍՈՒՀԵՏ ԴԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
10/12/2009 16:53
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է. ԱՅՍՈՒՀԵՏ ԴԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունն ի գիտություն է ընդունել 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2008թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը, որը գործադիրի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Քննարկվող հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք մեկ ու կես տարի ծախսել ենք հստակեցնելու համար, թե Հայաստանի Հանրապետությունում պետության մասնակցությամբ քանի ձեռնարկություն կա, եւ ինչպես է պետությունն իր սեփականատիրական ֆունկցիաներն իրականացնում այդ ձեռնարկություններում։ Կային հարյուրավոր ձեռնարկություններ, որոնք, ըստ էության, գոյություն չունեին, բայց իրավաբանորեն դեռեւս գոյություն ունեն։ Այդ խնդիրը լուծում ենք երկու ուղղությամբ` օրենսդրական փոփոխություններ առաջարկելով եւ կառավարության համապատասխան որոշումներով թողնելով այն ձեռնարկությունները, որոնք այսօր գոյություն ունեն եւ աշխատում են։ Բայց նույնիսկ այդ պարագայում շուրջ 500 պետական ձեռնարկություններ կան, եւ քննարկվող տեղեկանքից բխում է, որ մենք դեռեւս չենք կարողանում արդյունավետ ձեւով կառավարել պետական մասնակցությամբ ձեռնարկությունները։ Գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ։ Այդ ձեռնարկությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, որովհետեւ վերահսկիչ հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են, հաշվետու են նախարարներին։

Ցավոք, տեղեկանքում արձանագրված է, որ շատ հաճախ ձեւական բնույթ է կրում ներքին վերահսկողությունը, եւ մարդիկ այդ աշխատանքը բովանդակային չեն իրականացնում։ Միայն այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարությունը վերցնում է իր հսկողության տակ, տեղում ստուգումներ են կատարվում, բացահայտվում են լրջագույն խախտումներ, եւ վերականգնվում են գումարներ։ Երեք ուղղությամբ ենք աշխատանքները տանելու։ Առաջին` նախարարների պատասխանատվությունը բարձրացվելու է, եւ նախարարությունների տարեկան հաշվետվությունները լսելու ժամանակ մենք անդրադառնալու ենք ըստ նախարարությունների պետական մասնակցությամբ ձեռնարկությունների իրավիճակին` ֆինանսական իրավիճակ, բացահայտված խախտումներ, թերություններ, ինչպես է աշխատում ներքին հսկողությունը։ Կրկնում եմ` դա նախարարների անձնական պատասխանատվության խնդիր է։ Երկրորդ ուղղությունը. օրենսդրորեն հստակեցնելու ենք ներքին հսկողության կանոնները եւ ուժեղացնելու աուդիտը, որպեսզի կարողանանք ձեզ հետ միասին վերահսկել` ինչ գործընթացներ են իրականում տեղի ունենում պետական մասնակցությամբ ձեռնարկություններում։ Եվ երրորդը. այս հաշվետվությունների ընթացքում եթե կպարզվի, որ նախարարություններն այս կամ այն պետական ձեռնարկության նկատմամբ չունեն հետաքրքրություն, ապա անհրաժեշտ է այդ ձեռնարկություններն ապապետականացնել, սեփականաշնորհել, որովհետեւ եթե մենք չենք կարողանում արդյունավետ կառավարել այդ ձեռնարկությունները, դա բերում է նրան, որ այդ ձեռնարկության տնօրինությունն ուղղակի չարաշահում է իրավիճակը, մի կողմից հանդես է գալիս որպես պետական մասնակցությամբ ձեռնարկություն, մյուս կողմից իրականում ինքն է տնօրինում այդ ձեռնարկության ե՛ւ գույքը, ե՛ւ ունեցվածքը, ե՛ւ ծրագրերը։ 2010թ. մենք պետք է ամբողջությամբ այս աշխատանքն ավարտենք։ Վերջին շրջանում 1500 ձեռնարկություն էր մնացել։ Այս մեկ տարվա ընթացքում մենք մաքրեցինք դաշտը, եւ ըստ էության` մենք այսօր գործ ունենք շուրջ 500 ձեռնարկության հետ, եւ այս 500 ձեռնարկություններից որոնք որ կմնան պետական սեփականության ներքո, կլինի համապատասխան կառավարում, հսկողություն, վերահսկողություն։ Դրա համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ եւս մեկ անգամ անդրադառնալ այն ձեռնարկությունների իրավիճակին, որոնք այս տեղեկանքում ներկայացված են, եւ հաշվետվությունների ժամանակ անպայման խնդրում եմ անդրադառնալ այն խնդրին, թե ինչ միջոցառումներ են նախարարությունում ձեռնարկվում, որպեսզի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնենք»։

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58