ՀՆԴԿԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԻ ԴԻՄԱՑ ԿՍՏԱՆԱՆ 1.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Հնդկացի ցեղերը դեռևս 19-րդ դարի վերջերին իրենցից զավթված հողերի դիմաց ԱՄՆ կառավարությունից կստանան 1.4 մլրդ դոլարի փոխհատուցում: Այսպիսով, ԱՄՆ կոնգրեսի վերջնական հաստատմամբ 400 հազար հնդկացիներ կբավարարեն իրենց պահանջները ԱՄՆ կառավարության նկատմամբ: Այս հարցով դատավարությունը շարունակվում էր արդեն 13 տարի:
Նշենք, որ 1887 թվականին ԱՄՆ կառավարությունը որոշել էր իր ենթակայության տակ վերցնել գազի և նավթի պաշարներով հարուստ հնդկացի ցեղերի 23 հա հողեր: