ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 11.1%-ՈՎ
Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հոկտեմբեր ամսին Եվրագոտու արդյունաբերական արտադրանքի ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ սեպտեմբեր ամսի համեմատ նվազումը կազմել է 0.6%:
Eurostat-ի տվյալների համաձայն ԵՄ անդամ 27 երկրներում 2009թ.-ի երրորդ եռամսյակում գործազուրկների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատ աճել է 0.5%-ով: