Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
14/12/2009 21:09
Կիսվել

ՎՏԲ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2009 թվականի ընթացքում ՎՏԲ բանկային խումբը Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրություններին համապատասխան շարունակել է Ռուսաստանի տնտեսության  առանցքային ոլորտների ֆինանսավորման ծավալների ընդլայնման գործընթացը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ մամուլի ծառայությունից` միայն այս տարվա նոյեմբերին ՎՏԲ խմբի ռուսաստանյան բանկերի կողմից կորպորատիվ հաճախորդներին և բնակչությանը տրամադրված  ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 136 մլրդ ռուբլի, ընդ որում «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն ռուսաստանյան ընկերություններին տրամադրել է շուրջ 86.7 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ վարկեր:

Այսպիսով, նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ ՎՏԲ բանկի կողմից տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալները կազմել են 1 401.5 մլրդ ռուբլի` այս տարվա ընթացքում աճելով շուրջ 199.1 մլրդ ռուբլով կամ 16.6%-ով: ՎՏԲ խումբը հաշվետու ժամանակահատվածում առավել մեծ ծավալներով ֆինանսավորել է նավթագազային ոլորտի ընկերություններին` վերջիններիս տրամադրելով ավելի քան 12.0 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ վարկեր, ինչպես նաև ֆինանսական միջոցներ է ուղղել հանքարդյունաբերության ոլորտ (10 մլրդ ռուբլի),  շինարարության ոլորտ (ավելի քան 6.2 մլրդ ռուբլի): 

ՎՏԲ բանկի կողմից առևտրային ընկերությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 6.1 մլրդ ռուբլի, իսկ տրանսպորտի ոլորտում գործող ընկերությունների ֆինանսավորմանն ու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը բանկն ուղղել է շուրջ 5.2 մլրդ ռուբլի:

ՎՏԲ բանկը շարունակել է նաև փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրերը, որոնց շրջանակներում այս ընկերությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 5.0 մլրդ ռուբլի:

2009 թվականի նոյեմբերի ամսվա ընթացքում ՎՏԲ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.6 մլրդ ռուբլի, ընդ որում` այս միջոցներից շուրջ 0.8 մլրդ ռուբլին բաժին է ընկնում հիփոթեքային վարկերին,  իսկ 1.8 մլրդ ռուբլին` ավտովարկավորմանը:

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52