ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Ամերիկյան բանկերը պետք է աջակցեն ազգային տնտեսությանը դուրս գալ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամից: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Սպիտակ Տանը խոշոր ֆինանսական կառույցների ղեկավարների հետ կայացած հանդիպման շրջանակներում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան բանկերը իրենց ֆինանսական խնդիրները հաղթահարելու նպատակով զգալի աջակցություն են ստացել ԱՄՆ կառավարությունից, և այժմ բանկերն իրենք պետք է հետաքրքրված լինեն ազգային տնտեսության նկատմամբ իրենց պարտավորությունների կատարմամբ:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը` ամերիկյան բանկերից առավելապես ակնկալվում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալների ընդլայնում, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: