Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՕՊՏԻՄԱԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
15/12/2009 15:41
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՕՊՏԻՄԱԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Beeline Business-1», «Beeline Business-2» և «Beeline Business-3» նոր կորպորատիվ սակագնային պլաների գործարկման մասին:

«Beeline Business-1» սակագնային պլանում ամսավճարը կազմում է 2599 դրամ և ներառում է  50 ՄԲ անվճար GPRS-ինտերնետ տրաֆիկ: «Փակ խմբի» ներսում զանգերն անվճար են, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր ելքային զանգի մեկ րոպեն 15.99 դրամ է, իսկ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ օպերատորների ցանցեր` 29.99 դրամ:

«Beeline Business-2» սակագնային պլանում ամսավճարը կազմում է 1300 դրամ և ներառում է  30 ՄԲ անվճար GPRS-ինտերնետ տրաֆիկ: «Փակ խմբի» ներսում ելքային զանգի մեկ րոպեն արժե 3 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր` 18 դրամ, իսկ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ օպերատորների ցանցեր` 33 դրամ:

«Beeline Business-3» սակագնային պլանում ամսավճարը կազմում է 650 դրամ: «Փակ խմբի» ներսում ելքային զանգի մեկ րոպեն արժե 5 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր` 25 դրամ, իսկ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ օպերատորների ցանցեր` 35 դրամ:

«Մեր նոր սակագնային պլաները առավելագույնս հարմարեցված են բիզնեսի պահանջներին: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեկ կազմակերպության ներսում կարելի է օգտագործել ինչպես սակագնային պլաներից մեկը, այնպես էլ դրանց համադրությունը: Օրինակ, այն աշխատակցի համար, ով շատ է օգտվում կապից կարելի է միացնել «Beeline Business-1», որը նախատեսում է խմբի ներսում անվճար զանգեր և տեղական ուղղություններով ամենացածր սակագներ, իսկ նրա համար, ով քիչ է զանգահարում ` ամենացածր ամսավճար նախատեսող «Beeline Business-3»: Ընդ որում, նույն կազմակերպության ներսում նրանք միմյանց հետ կխոսեն յուրաքանչյուրը իր «փակ խմբի» սակագներով», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի տնօրեն Սերգեյ Կապիտոնովը:

«Beeline Business-1», « Beeline Business-2» և «Beeline Business-3» հետվճարային սակագնային պլաներում, տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած առաջին վայրկյանից: Ելքային SMS-հաղորդագրության արժեքը Beeline ցանցում 10 դրամ է, դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր` 20 դրամ, դեպի միջազգային ցանցեր` 30 դրամ: GPRS-ինտերնետի տրաֆիկի փոխանցած/ստացած 1 ՄԲ արժեքը 29 դրամ է:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46