ՉԻՆԱՍՏԱՆ ՊՂՆՁԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
2009 թվականի նոյեմբերին Չինաստան պղնձի և պղնձից պատրաստված արտադրատեսակների ներմուծման ծավալները կազմել են 290,158 հազար տոննա, որը հոկտեմբեր ամսվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է շուրջ 10%-ով: Պղնձի ներմուծման ծավալների աճը առավելապես պայմանավորված է արդյունաբերության խթանմանն ուղղված շուրջ 586 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պետական ծրագրերով:
Նշենք, որ այս տարվա ընթացքում պղնձի ներմուծման ծավալների առավել մեծ անկում գրանցվել էր հոկտեմբերին:
2009 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Չինաստան պղնձի և պղնձից պատրաստված արտադրատեսակների ներմուծումն աճել է 67%-ով և կազմել 3,9 մլն տոննա: