2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՈԼ-ՍԹՐԻԹՈՒՄ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԲՈՆՈՒՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ամերիկյան տնտեսության հիմքը համարվող Ուոլ-Սթրիթում շահույթների համախառն ծավալը կազմել է 50 մլրդ դոլար, ընդ որում միայն վերջերս պետական աջակցություն ակնկալող բանկերը և բրոկերային ընկերությունները կարողացան այս ամիսների ընթացքում հաղթահարել ֆինանսական դժվարությունները և սահմանափակել կրճատվող աշխատատեղերի կանխատեսվող մակարդակը:
Վերլուծաբանների գնահատմամբ` 2008 թվականին Ուոլ-Սթրիթում աշխատակիցներին վճարված բոնուսների ընդհանուր ծավալը կազմել է 18,4 մլրդ դոլար:
2009 թվականի համար վերլուծաբանները կանխատեսում են բոնուսների աճ շուրջ 40%-ով: