ԿԱԿԱՈՅԻ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ ԵՎ ՍԱՀԱՆԵԼ ՌԵԿՈՐԴ
Այսօր` դեկտեմբերի 17-ին, Liffe բորսայում կայացած առևտրային շրջանների արդյունքներով կակաոյի գինը հասել է վերջին 20 տարիների ընթացքում իր առավելագույն մակարդակին` կազմելով 2324 ֆունտ ստերլինգ (3756 դոլար) մեկ տոննային դիմաց: Այս ցուցանիշը բորսայի նախորդ օրվա առևտրային շրջանների արդյունքներում ձևավորված մակարդակը գերազանցում է շուրջ 0,5%-ով:
Միևնույն ժամանակ, այսօր Լոնդոնում կայացած առևտրային շրջանների արդյունքներով վերջին 20 տարիների ընթացքում իր առավելագույն մակարդակին է հասել նաև սպիտակ շաքարի գինը, որը, վերլուծաբանների գնահատմամբ, առավելապես պայմանավոված է շաքարի նկատմամբ աճող պահանջարկի և մատակարարումների միջև հնարավոր անհամապատասխանելիությամբ:
Առևտրային շրջանների արդյունքներով սպիտակ շաքարի գինը մեկ տոննային դիմաց սահմանվել է 676,9 դոլար: