Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 405.00-1.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 77.12+1.35 WTI - 74.09+1.19
COMEX:  GOLD - 2697.40+0.72 SILVER - 31.16+1.40
COMEX:  PLATINUM - 991.70+0.78
LME:  ALUMINIUM - 2498.50-1.21 COPPER - 9031.50+2.60
LME:  NICKEL - 15451.00+2.47 TIN - 30079.00+5.33
LME:  LEAD - 1939.00+0.23 ZINC - 2825.00-3.48
FOREX:  USD/JPY - 158.3+0.31 EUR/GBP - 1.0297-0.09
FOREX:  EUR/USD - 1.0297-0.09 GBP/USD - 1.2297-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42635.20+0.00 NASDAQ - 19478.88+0.00
STOCKS US: S&P 500 - 5918.25+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39190.40-1.05 TOPIX - 2714.12-0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 19064.29-0.92 SSEC - 3168.52-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 8319.69+0.83 CAC40 - 7490.28+0.51
STOCKS EUR:  DAX - 20317.10-0.06
10/01/2025  CBA:  USD - 396.84-0.01 GBP - 487.91+0.66
10/01/2025  CBA:  EURO - 408.82+0.02
10/01/2025  CBA:  GOLD - 34124.00+189.00 SILVER - 386.40+1.84
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆԸ ԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 9.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
21/12/2009 18:16
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆԸ ԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 9.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀՀ պետբյուջեի միջոցներով ընթացիկ տարում 120 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգմանը եւ կամւրջների ամրացմանն ուղղվել է 9.9 մլրդ դրամ: Այդ աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է:

Լրագրողների հետ իր տարեվերջյան հանդիպմանն այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց, որ այս տարի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Գյուղական ճանապարհահատվածի» եւ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրերի շրջանակներում: Ասիական զարգացման բանկի ծրագրով, որի ընդհանուր գումարը շուրջ 64.84 մլն ԱՄՆ դոլար է (այդ թվում` 16.92 մլն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է), նախատեսված է Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում վերականգնել շուրջ 227 կմ ճանապարհահատված: Այս տարի ավարտվել են ավելի քան 140 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները, իսկ մնացած 87 կմ-ի հիմնանորոգումը կավարտվի 2010թ-ին:

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով այս տարի վերանորոգվել են 100 կմ ընդհանուր երկարությամբ տեղական նշանակության ճանապարհահատվածներ, որոնք գտնվում են յոթ մարզերում` ապահովելով ճանապարհային կապ 39 համայնքների 71 հազար բնակչության համար: Այս ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 30.4 մլն ԱՄՆ դոլար, որից 5.4 մլն դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Շինաշխատանքների մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին հուլիսին մեկնարկել են լրացուցիչ մոտ 18.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները:
Բացի այդ, Համաշխարհային բանկը նշված ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով սեպտեմբերին տրամադրել է եւս 36.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ կառավարությունը` որպես համաֆինանսավորում` 9.1 մլն դոլար: Ծրագրում ընդգրկված մոտ 140 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների մի հատվածի` մոտ 36 կմ, վերականգնման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, իսկ մնացածը կիրականացվի 2010թ-ին: Այդ ճանապարհները գտնվում են 7 մարզերում` ապահովելով ճանապարհային կապ 52 համայնքների 176 հազար բնակչության համար:

Նշենք, որ հանրապետության ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոճանապարհային ցանցը 7704.3 կմ է, այդ թվում` 1686 կմ` միջպետական նշանակության, 4056.3 կմ` հանրապետական եւ 1962 կմ` տեղական:

10/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.84
-0.01
Եվրո (EUR)
408.82
+0.02
Ռուբլի (RUR)
3.89
+0.01
Լարի (GEL)
140.28
+0.21
34124.00
+189.00
Արծաթ
386.40
+1.84