Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ
22/12/2009 17:31
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ–ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով (ԻՏ) նոր տնօրենի նշանակման մասին: Այս պաշտոնում նշանակվել է Կարեն Կարապետյանը, ով տեխնիկական գիտությունների թեկնածու է և  ունի ԻՏ համակարգի ծրագրերը  ղեկավարելու, ինչպես նաև ԻՏ բնագավառում  աուդիտի և խորհրդատվության, տեղեկատվական անվտանգության, կիրառական ծրագրային ապահովման մշակման երկարամյա փորձ:

«Հաճելի է, որ մեր ընկերության ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինությունը ղեկավարելու է մի անձնավորություն, ով երկար տարիներ աշխատել է մեզ հետ  և լավ ճանաչում է ԱրմենՏելը, տնօրինության աշխատակիցներին  և ընթացիկ իրավիճակը: Համոզված եմ, որ Կարենի աշխատանքային փորձն ու գիտելիքները և մեր ԻՏ թիմի փորձառությունը հիմք կծառայեն նոր նպատակներին հասնելու համար»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կարեն Կարապետյանը կրթություն է ստացել Ռուսաստանի ռազմակրթական հաստատություններում.  Տամբովի բարձրագույն ավիացիոն ճարտարագիտական ուսումնարանում նա ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում, իսկ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում` բարձրագույն դպրոցի ուսուցչի որակավորում:

ԻՏ բնագավառում Կ. Կարապետյանի աշխատանքային կարիերան սկսվել է 2003 թ-ից, երբ նա զինվորական ծառայությունն ավարտելուց հետո,  սկսեց աշխատել «Ժելդորինֆորմզաշիտա» ընկերությունում որպես ցանցային ռեսուրսների պաշտպանվածության վերլուծության գլխավոր մասնագետ: Այնւհետև նա զբաղեցրել է բարձր պաշտոններ ռուսական ԻՏ-ընկերություններում:

Նախքան «ԱրմենՏել» ՓԲԸ գալը Կ.Կարապետյանը ղեկավարել է «Ինֆոսիսթեմ Ջեթ» ընկերության ծրագրային մենեջերների թիմը, որն ԻՏ ծառայություններ է մատուցում «Վիմպելկոմ» ԲԲԸ-ին: Նա մշակել է այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Վիմպելկոմի կողմից ձեռք բերված ընկերություններում տվյալների մշակման համար նախատեսված կենտրոնների ստեղծումը (ծրագրեր ԱՊՀ-ում ), «Ռուսաստանյան երկաթուղի» ԲԲԸ-ում  ցանցային  մակարդակով ինֆորմացիոն անվտանգություն ապահովելու համար համակարգի ներդրումը և այլն: 2007թ Կարեն կարապետյանը ստացել է  «Project Management Professional» նախագծերի ղեկավարման պրոֆեսիոնալի վկայական:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52