
ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ տնտեսությունը ներկայումս դրսևորում է վերականգնման միտումներ, սակայն տնտեսության հետագա զարգացմանը խոչընդոտում է բանկային վարկերի անհասանելիությունը բիզնեսի համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները, ով նշել է, որ ներկայումս կա մեծ մտավախություն, որ բանկերը վարկավորման տեսանկյունից չեն դրսևորի անհրաժեշտ ակտիվություն, ինչի արդյունքում բիզնեսը չի կարող ապահովել տնտեսության հետագա աճի համար անհրաժեշտ կապիտալի ծավալներ: