ՃԱՊՈՆԻԱՅԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Ճապոնիայում հաստատվել է 2010 ֆինանսական տարվա պետական բյուջեն, որն իր ծավալներով ռեկորդային է: Այն կկազմի 92 տրիլիոն յեն կամ ավելի քան 1 տրիլիոն դոլար:
Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված բյուջետային նախագծի համաձայն 2010 ֆինանսական տարվա ընթացքում, որը մեկնարկում է ապրիլին, յուրաքանչյուր ընտանիք մեկ երեխայի համար կստանա ամսական 142 դոլարի նպաստ, բացի այդ միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ կստանա որոշակի դրամական աջակցություն, որը համարժեք է միջնակարգ դպրոցի ուսման ծախսերին: