Աշխարհ

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 433.00-1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 107.11+2.99 WTI - 93.53+1.93
COMEX:  GOLD - 4375.50-3.83 SILVER - 67.67-6.48
COMEX:  PLATINUM - 1884.60-1.42
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.55+0.07 EUR/GBP - 1.1538-0.25
FOREX:  EUR/USD - 1.1538-0.25 GBP/USD - 1.3342-0.16
STOCKS RUS:  RTSI - 1108.42+0.38
STOCKS US: DOW JONES - 45960.11-1.01 NASDAQ - 21408.08-2.38
STOCKS US: S&P 500 - 6477.16-1.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 53603.65-0.27 TOPIX - 3642.80-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24856.43-1.89 SSEC - 3889.08-1.09
STOCKS EUR:  FTSE100 - 9972.17-1.33 CAC40 - 7769.31-0.98
STOCKS EUR:  DAX - 22612.97-1.50
26/03/2026  CBA:  USD - 377.36+0.16 GBP - 503.93-1.97
26/03/2026  CBA:  EURO - 436.15-1.63
26/03/2026  CBA:  GOLD - 55379+1855 SILVER - 887.73+39.19
CITIGROUP ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԵԼ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ
25/12/2009 11:41
Կիսվել

CITIGROUP ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԵԼ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ

Ամերիկյան Citigroup Inc. բանկն ԱՄՆ կառավարությանն է վերադարձրել TARP ծրագրի շրջանակներում բանկին որպես ֆինանսական աջակցություն տրամադրված 20 մլրդ դոլարը:  Ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ` բանկը կառավարության հանդեպ իր պարտավորությունները մարել է 5.4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սովորական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների հաշվին:

2008 թվականի վերջին TARP ծրագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը, ձեռքբերելով  Citigroup բանկի արտոնյալ բաժնետոմսեր, համալրել էր բանկի կապիտալը 45 մլրդ դոլարով: Հետագայում կառավարությունը 25 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ իր արտոնյալ բաժնետոմսերը փոխակերպել էր սովորական բաժնետոմսերի` հասցնելով իր մասնաբաժինը բանկի կապիտալում մինչև 34%:

Հիշեցնենք, որ  TARP (Troubled Asset Relief Program) ծրագիրը հաստատվել է 2008թ. հոկտեմբերին և նպատակ ունի տնտեսական ճգնաժամի պայմաններում աջակցություն ցույց տալ ֆինանսական կառույցներին: Սկզբնապես ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ֆինանսական կառույցներից գնել իրացվելիություն չունեցող ակտիվները, սակայն հետագայում ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվեց բանկերի և ապահովագրական ընկերությունների ուղղակի վերաֆինանսավորմանը:

AMP
26/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.36
+0.16
Եվրո (EUR)
436.15
-1.63
Ռուբլի (RUR)
4.5802
-0.0817
Լարի (GEL)
139.53
+0.08
55379
+1855
Արծաթ
887.73
+39.19