2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՌՈՒՍ-ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԲԱՆԿ
Ռուս-վենեսուելական բանկը, 4 մլրդ դոլար կանոնադրական կապիտալով, կհիմնադրվի 2010 թվականի սկզբին: Այս մասին նշվում է Վենեսուելային Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ բանկը ստեղծվում է երկկողմ առևտրատնտեսական ծրագրերի, ինչպես նաև նավթային ոլորտում իրականացվող համատեղ նախագծերի ֆինանսավորման նպատակով:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն այս բանկն իր գործունեությունը կծավալի նաև այլ երկրներում:
Նշենք, որ ռուս-վենեսուելական բանկի ստեղծման ուղղությամբ միջպետական համաձայնագիրն այս երկու երկրների միջև կնքվել է այս տարվա հունիսին: Նախատեսվում է, որ բանկի գլխամասային գրասենյակը կգտնվի Մոսկվայում` Կարակասում գործող ներկայացուցչությունով: