«ՆՈՐՆԻԿԵԼ»-Ը 2010 Թ.-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՇՈՒՐՋ 8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՍՈՒՅԹԻ ՍՏԱՑՈՒՄ
Նիկելի արտադրությամբ համաշխարհային առաջատար «Նորնիկել» ընկերությունը 2010 թվականի համար կանխատեսում է իրացումից հասույթի ստացում միջինը 8 մլրդ դոլար սահմաններում: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` ընկերության 2010 թվականի բյուջեն արդեն հաստատված է և հիմնական կանխատեսումները պարզաբանված: Այսպես, հաջորդ տարվա համար «Նորնիկել»-ը կանխատեսում է նիկելի արտադրության համախառն ծավալների աճ շուրջ 5%-ով և պղնձի արտադրության ծավալների անկում` միջինը 4,6%-ով:
2010 թվականի ընթացքում «Նորնիկել»-ը նախատեսում է տարբեր նախագծերում ներդրումներ իրականացնել 54 մլրդ ռուբլու սահմաններում: