ՎԵՐՋԻՆ 14 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՎՏՈԱՐԱՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՃ
Ավտոարտադրողների ճապոնական ասոցիացիայի (JAMA) տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերին վերջին 14 ամիսների ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում գրանցվել է ավտորատադրության ծավալների աճ, որն առավելապես պայմանավորված է ավտոարտադրության խթանմանն ուղղված պետական քաղաքականությամբ:
Հրապարակած տվյալների համաձայն ճապոնական 12 խոշոր ավտոարտադրողների համախառն արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 0,5%-ով: Նոյեմբերին Ճապոնիայում արտադրվել է 859,68 հազար ավտոմեքենա:
Նշենք, որ ճապոնական ավտոշուկայում իր վաճառքի ծավալներով շարունակում է առաջատար համարվել Toyota Motor Corp. ընկերությունը: Նոյեմբեր ամսվա արդյունքներով Toyota ընկերության արտադրության ծավալներն աճել են 14%-ով: