Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՆՎԵՐՆԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
25/12/2009 18:20
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՆՎԵՐՆԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը ամանօրյա նվերներ է հանձնում իր առաջին բաժանորդներին: Beeline գլխամասային գրասենյակում նվերներ են ստանում 2010 բաժանորդ, ովքեր դեռ անցած դարում միացել են Հայաստանի առաջին բջջային ցանցին և ում հեռախոսահամարները անցած ժամանակահատվածում չեն անվանափոխվել: Առաջին 7 բաժանորդներին դեկտեմբերի 25-ին անձամբ շնորհավորեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և հանձնեց նեթբուքներ, ADSL- և USB-մոդեմներ:  

«Մեր առաջին հաճախորդներն անցել են մեզ հետ Հայաստանում բջջային կապի կայացման բոլոր փուլերը. ցանցի ստեղծում, ծածկույթի ընդլայնում, լրացուցիչ ծառայությունների գործարկում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում: Մենք հաղթահարել ենք բարդ, բայց հետաքրքիր մի ճանապարհ, որպեսզի այսօր, օգտվելով ամենաժամանակակից ծառայություններից, մեր հաճախորդները հաճույք ստանան շփումից», – նշեց Իգոր Կլիմկոն:

Դեկտեմբերի 25-ից 31-ը Ընկերության կողմից շնորհավորանքներ և նվերներ կարող են ստանալ ոչ միայն Beeline ցանցի բաժանորդներն այլև բոլոր երևանցիները` այս օրերին քաղաքի փողոցներում հանդիպելով Beeline ապրանքանիշի գույներով զարդարված սահնակներին, ինչպես նաև Ձմեռ Պապիներին, Ձյունանուշիկներին ու հեքիաթային հերոսներին: Ձմեռ Պապիները կնվիրեն երեխաներին տոնածառի խաղալիքներ

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52