Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ
26/12/2009 12:49
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ

Երեկ` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով բիզնեսով զբաղվող պետական պաշտոնյաներին վերաբերող հարցին ասել է. «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք միասին գնահատական տալ, որ այսօր պաշտոնատար անձինք զբաղվում են բիզնեսով։ Այդ քաղաքական գնահատականը մենք կարող ենք տալ։ Պրոբլեմը հետեւյալն է։ Մենք չենք ստեղծել օրենսդրական նորմատիվային հիմքեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս այս երեւույթի հետ աշխատել։ Չենք ստեղծել, եւ հիմա պետք է ունենանք քաղաքական կամք` ընդունելու համապատասխան օրենսդրություն եւ ներդնելու հստակ մեխանիզմներ, որպեսզի դա լինի ոչ թե քաղաքական, այլ առարկայական գնահատական, որ լինեն մեր երկրում պատասխանատու մարդիկ, որոնք հսկում են այս գործընթացը եւ հանրությանը ներկայացնում են գնահատականներ։ Մեր պաշտոնատար անձինք իրավունք ունեն սեփականատերեր լինել, այս կամ այն բաժնետիրական ընկերությունում ունենան փայամասնակցություն, լինեն բիզնեսի լիակատար սեփականատերը, բայց նրանք իրավունք չունեն զբաղվել բիզնեսով, իրավունք չունեն կառավարել այդ բիզնեսը։ Եթե մենք գիտենք, որ մեր պաշտոնատար անձինք սեփականատեր են, մենք պետք է մեխանիզմ ստեղծենք, որպեսզի թույլ չտանք, որ կառավարի այդ բիզնեսը։ Այդ մեխանիզմները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ստեղծված են, եւ մենք այդ մեխանիզմները պետք է ներդնենք։ Ամենակարեւոր մեխանիզմը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հրապարակային եւ վերահսկելի դարձնելն է եւ առաջին հերթին հանրության կողմից, որպեսզի երբ ՀՀ վարչապետը ստանձնում է իր պաշտոնը, ձեզ ներկայացնի հայտարարագիր իր ունեցվածքի եւ եկամուտների մասին, իր հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիր եւ տարեցտարի ցույց տա, թե իրավիճակն ինչպիսին է, եւ դուք էլ հնարավորություն ունենանք վերահսկելու։ Ստեղծվելու է հատուկ մարմին, որը, եթե կասկածներ լինեն, թե եկամուտներն ավելին են, քան հայտարարագրում են, հանրության առջեւ հանդես է գալու հաշվետվությամբ։ Այս հարցի շուրջ մենք ստացել ենք տեխնիկական օժանդակություն Եվրամիությունից, Համաշխարհային բանկից։ Նրանց էքսպերտները տվել են իրենց գնահատականները մեր օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Մենք էապես բարեփոխել ենք մեր օրենսդրական նախաձեռնությունը, հաշվի առնելով նրանց դիտողությունները եւ առաջարկությունները։ 2010 թվականին այս խնդիրը դառնալու է Ազգային Ժողովի քննարկման առարկա, թե ինչպես այդ մեխանիզմները ներդնենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նորմը աբողջությամբ գործի։ Մենք ոչ միայն քաղաքական գնահատականներ տալու հնարավորություն կունենանք, այլեւ ամբողջական վերահսկելու այդ գործընթացը։ Մենք չունենք մեխանիզմներ, որոնցով կարող ենք ձեզ ասել. «Այո, Տիգրան Սարգսյանը այս ընկերությունում ունի այսքան փայ, բայց Տիգրան Սարգսյանը չի զբաղվում այդ ընկերության մենեջմենթով, այդ ընկերության բիզնեսը ինքը չի կարգավորում եւ չի միջամտում»։ Այդպիսի հստակ տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ այս պահի դրությամբ մենք չունենք, բայց դա է ստիպում մեզ, որ մենք զերծ մնանք անունների հրապարակումից եւ այս պահի դրությամբ ձեռնամուխ լինենք այնպիսի մեխանիզմների ստեղծման եւ ներդրման, որոնք այս խնդիրը կլուծեն եւ հետո միայն կկարողանանք գնահատականներ տալ։ Երկրորդ հարցը` դեղերի հետ առնչվող խնդիրների մասին։ Ես ծանոթացել եմ առկա հրապարակումներին, այդ թվում նաեւ` ձեր թերթում եւ կարող եմ ասել, որ կիսում եմ այն մտավախությունները, որոնք ձեր հոդվածում կային։ Մասնավորապես, որքանով է արդյունավետ 400 միլիոն տուգանքով պատժել դեղեր ներմուծողներին եւ վաճառողներին, եւ արդյոք այդ պատժամիջոցը նպաստելու է նրան, որ մենք գործ չենք ունենալու օլիգապոլիաների հետ այդ ոլորտում։ Ես համոզված եմ, որ խնդիրը դրանով չի լուծվում։ Ավելին, ես համոզված եմ, որ պրոբլեմը այլ տեղ է գտնվում։ Պրոբլեմը ենթադրում է, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պետք է ունենա նոր գործիքներ ոլորտում ստեղծված իրավիճակի մասին բովանդակային դատողություններ անելու համար, ոչ թե ֆորմալ ճանապարհով գնալու։ Այսինքն, տնտեսական մրցակցության հանձնաժողովը պետք է ունենա այնպիսի ինստիտուտներ, որոնք այսօր ստեղծված են Կենտրոնական բանկում։ Դրանք վերլուծական հզորություններն են, որոնք հնարավորություն են տալիս գնահատականներ տալ շուկայում ձեւավորված միջավայրի մասին եւ բացահայտել, թե շուկայում կոնկրետ որ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծն է ազդում մնացած սուբյեկտների վրա։ Սա է օլիգապոլիան։ Մենք ունենք 10 սուբյեկտ դեղերի ոլորտում, բայց այդ 10 սուբյեկտը չեն մեղավոր, որ գների տատանում է լինում, այլ այն սուբյեկտները, որ ունեն գերիշխող դիրք եւ իրենց վարքագծով ստեղծում են այդպիսի միջավայր։ Այդ սուբյեկտներին է պետք բացահայտել եւ պատժել, ոչ թե հավասարաչափ պատժել բոլորին։ Դրա համար այստեղ դեռեւս անելիքներ ունենք, եւ համաձայն եմ ձեր գնահատականներին»։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69