ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է GM-Ի ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ
Berkshire Hathaway ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը և աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթը, բանակցություններ է վարում ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motor ընկերության հետ` վերջինիս կազմում գործող GMAC ֆինանսական խմբին պատկանող Residential Capital հիփոթեքային ընկերության ակտիվների գնման ուղղությամբ:
Նշենք, որ Berkshire Hathaway-ն ԱՄՆ 5-րդ խոշոր ընկերությունն է` հիփոթեքային շուկայում իրականացվող իր գործառնությունների ծավալով: