ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՅՈՒԱՆԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
Չինաստանը չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշումներին և իրականացնել ազգային արժույթի արժեվորում: Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբոն, ով վստահություն է հայտնել, որ յուանի կայուն փոխարժեքը համապատասխանում է միջազգային հանրության շահերին:
Չինաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը մտադիր է շարունակել իր որդեգրած մակրոտնտեսական քաղաքականությունը, մասնավորապես 2010 թվականին Չինաստանի կառավարությունը կշարունակի հետևել խթանող հարկաբյուջետային քաղաքականության իր սկզբունքներին` միևնույն ժամանակ վարելով մեղմ դրամավարկային քաղաքականություն:
Վեն Ցզյաբոյի խոսքերով` չնայած Չինաստանի տնտեսությունը դրսևորում է վերականգնամն միտումներ, այնուամենայնիվ, պետության ակտիվ միջամտությունը տնտեսության վերականգնման գործընթացում պետք է պահպանվի նաև առաջիկա մեկ տարվա ընթացքում: