ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 101 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ
2009 թվականի ընթացքում աշխարհում վաճառվել է 101 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 205 մլն հեռուստացույց: Նման տվյալներ են ներկայացված DisplaySearch վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները ամփոփող զեկույցում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս տարվա ընթացքում հեռուստացույցների վաճառքից ստացված հասույթը 2008 թվականի համեմատությամբ կրճատվել է շուրջ 10%-ով, ընդ որում հեռուստացույցների վաճառքի ծավալների առավել մեծ անկում գրանցվել է այս տարվա առաջին եռամսյակում, իսկ արդեն երրորդ եռամսյակում այս ցուցանիշը գրանցել է որոշակի աճ: DisplaySearch ընկերության կանխատեսումների համաձայն 2010 թվականին աշխարհում վաճառված հեռուստացույցների թիվը կարող է աճել շուրջ 218 մլն-ով: