ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 380 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
2009 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Չինաստանի արտաքին պարտքը կազմել է 386,77 մլրդ դոլար: Այս ցուցանիշը 12,1 մլրդ դոլարով կամ 3,23%-ով գերազանցում է 2008 թվականի համապատասխան ցուցանիշը:
Ինչպես նշվում է Չինաստանի արժութային վերահսկողության վարչության տարածած հաղորդագրության մեջ` միջին և երկարաժամկետ արտաքին պարտավորությունների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ կազմել է 164,79 մլրդ դոլար, իսկ կարճաժամկետ պարտավորությունները` 221,98 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Չինաստանի կառավարության նոր միջին և երկարաժամկետ պարտավորությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 48,43%-ով և կազմել 13,85 մլրդ դոլար: