
MERRILL LYNCH-Ը ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂԵԼ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Նավթի, պղնձի, պլատինի և ոսկու գների աճը կշարունակվի նաև 2010 թվականին, որն առավելապես պայմանավորված կլինի զարգացող երկրներում, և մասնավորապես Չինաստանում, տնտեսական ակտիվությամբ պայմանվորված, հանքահումքային արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճով: Նման կանխատեսում են ներկանացրել ամերիկյան Merrill Lynch բանկի վերլուծաբանները:
Կանխատեսումների համաձայն մինչև տարեվերջ նավթի գինը կարող է աճել մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ոսկու գինը առաջիկա 18 ամիսների ընթացքում կարող է սահմանվել 1,5 հազար դոլար մեկ ունցիայի դիմաց: