VOLKSWAGEN-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃՈՎ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն 2009 թվականի ընթացքում շուկայում իրացվել է ընկերության արտադրության 6,29 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը ռեկորդային է ընկերության համար:
Նշենք, որ 2008 թվականի ընթացքում Volkswagen ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 6,23 մլն ավտոմեքենա:
2009 թվականի արդյունքներով համաշխարհային շուկայում Volkswagen ընկերության մասնաբաժինը կազմում է 11,4 %: Հաշվետու տարվա ընթացքում Volkswagen ընկերության արտադրության ավտոմեքենաների իրացման ծավալները Չինաստանում աճել են 36,7%-ով, Բրազիլիայում` 8,7%-ով, իսկ Գերմանիայում` 17,5%-ով: