2009-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 23.3%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 2.4 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Չինաստանի ժողովրդական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին երկրի միջազգային պահուստներն աճել են 23.3%-ով և կազմել 2.4 տրիլիոն դոլար: Հատկանշական է, որ միայն 4-րդ եոամսյակումՉինաստանի պահուստներն աճել են 126 միլիադ դոլարով:
Չինաստանի միջազգային պահուստների կառուցվածքը պետական գաղտնիք է, սակայն մասնագետները կարծում են, որ պահուստների 70%-ը պահվում է ԱՄՆ դոլարով (հիմնականում ԱՄՆ պարտատոմսերի տեսքով), իսկ մնացած մասը եվրոյով և Ճապոնական յենով: Վերջին շրջանում Չինաստանի կառավարությունը մեծացնում է ոսկու պահուստների ծավալը, քանի որ Պեկինում անհանգստացած են ԱՄՆ դրամավարկային քաղաքականությամբ, որի հետևանքով ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է զգալիորեն նվազել: