Աշխարհ

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-2.00
OIL:  BRENT - 66.97+0.90 WTI - 63.21+1.01
COMEX:  GOLD - 3674.40-0.30 SILVER - 41.49-1.05
COMEX:  PLATINUM - 1384.90-0.79
LME:  ALUMINIUM - 2617.50+0.65 COPPER - 9915.00+0.18
LME:  NICKEL - 15229.00-0.04 TIN - 34262.00-0.15
LME:  LEAD - 1992.00+0.35 ZINC - 2876.50+0.54
FOREX:  USD/JPY - 147.42+0.09 EUR/GBP - 1.1708-0.49
FOREX:  EUR/USD - 1.1708-0.49 GBP/USD - 1.3529-0.24
STOCKS RUS:  RTSI - 1111.08-0.60
STOCKS US: DOW JONES - 45711.34+0.43 NASDAQ - 21879.49+0.37
STOCKS US: S&P 500 - 6512.61+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 43459.29-0.42 TOPIX - 3122.12-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25938.13+1.19 SSEC - 3807.29-0.51
STOCKS EUR:  FTSE100 - 9242.53+0.23 CAC40 - 7749.39+0.19
STOCKS EUR:  DAX - 23718.45-0.37
09/09/2025  CBA:  USD - 382.95+0.45 GBP - 519.82+2.3
09/09/2025  CBA:  EURO - 450.04+1.48
09/09/2025  CBA:  GOLD - 44726+521 SILVER - 507.14+6.07
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐ
18/01/2010 16:53
Կիսվել

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐ

Երկրորդային ապահովագրության ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար շվեյցարական Swiss Re ընկերությունը մտադիր է վաճառել կյանքի ապահովագրությամբ զբաղվող իր ստորաբաժանումը, որի ձեռքբերմամբ հետաքրքրված է հայտնի ներդրող և միլիարդեր Ուորեն Բաֆեթը:

Ինչպես նշվում է շվեյցարական ընկերության տարածած հաղորդագրության մեջ` վաճառքի ներկայացված ստորաբաժանման ակտիվները կգնի Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի դուստր ընկերությունը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 1.27 մլրդ դոլար: Ներգրաված միջոցների մի մասը Swiss Re ընկերությունը մտադիր է ուղղել իր գործունեության մյուս ոլորտների զարգացմանը:

Ուորեն Բաֆեթի ներդրումային հիմնադրամի ակտիվները կազմում են 150 մլրդ դոլար, իսկ հիմնադրամը հանդիսանում է այնպիսի խոշոր ընկերությունների բաժնետեր, ինչպիսիք են Coca-Cola, American Express, Washington Post, Gillette, Walt Disney ընկերությունները:

AMP
09/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.95
+0.45
Եվրո (EUR)
450.04
+1.48
Ռուբլի (RUR)
4.6006
-0.0618
Լարի (GEL)
142.25
+0.18
44726
+521
Արծաթ
507.14
+6.07