ՈՒԳՈ ՉԱՎԵՍՆ ԱԶԳԱՅՆԱՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է ֆրանսիական Casino ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի ազգայնացման մասին` մեղադրելով վերջինիս վենեսուելական ազգային արժույթի` բոլիվարի արժեզրկման պայմաններում գների բարձրացման մեջ:
Այսպիսով, Exito առևտրային ցանցը, վենեսուելական օրենքները խախտելու արդյունքում, դարձել է պետական ընկերություն:
Ուգո Չավեսը երկրի կառավարման 11 տարիների ընթացքում արդեն ազգայնացրել է տնտեսության զգալի մասը, մասնավորապես խոշոր նավթային նախագծերը և հեռահաղորդակցական ընկերությունները:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն անցյալ շաբաթ ընդունել էր ազգային արժույթի` բոլիվարի արժեզրկման որոշում, որի համաձայն Վենեսուելայում կկիրառվի երկու տարբեր փոխարժեք` մեկն առավել շատ արտահանվող ապրանքների համար, մասնավորապես ավտոմեքենաների և շինանյութի, իսկ երկրորդն` այնպիսի ռազմավարական նշանակության ապրանքների համար, ինչպիսիք են սննդամթերքը և բժշկական սարքավորումները: