ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ WILLIAM HILL ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 6%-ՈՎ
Բրիտանական հեղինակավոր William Hill բուքմեյքերական ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր ֆինանսական արդյունքները և ներկայացրել 2009 ֆինանսական տարվա արդյունքների վերաբերյալ իր կանխատեսումները:
Այսպես, հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 6%-ով, իսկ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունը ակնկալում է տարեկան կտրվածքով հասույթի աճ` միջինը 4%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության եկամուտները մինչև հարկումը ֆինանսական տարվա արդյունքներով կկազմեն շուրջ 250 մլն ֆունտ սթերլինգ: