ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Չինաստանում Բանկային գործունեության վերահսկողության հանձնաժողովը մի շարք խոշոր բանկերի արգելել է մինչև այս ամսվա վերջ տրամադրել նոր վարկեր: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն նման որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ այս տարվա միայն առաջին շաբաթվա ընթացքում վարկավորման ծավալները Չինաստանում հասել են ռեկորդային մակարդակի:
Բանկային գործունեության վերահսկողության հանձնաժողովի տվյալների համաձայն 2010 թվականին տրամադրված նոր վարկերի ծավալը կազմում է շուրջ 7.5 տրիլիոն յուան (1.1 տրիլիոն դոլար):