BANK OF AMERICA ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 6.3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշոր բանկերից մեկը` Bank of America բանկը, հրապարակել է 2009 թվականի իր գործունեության հաշվետվությունը: Բանկի ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում բանկը կրել է 194 մլն դոլարի զուտ վնաս` 2008 թվականին արձանագրված ռեկորդային 1.8 մլրդ դոլար զուտ վնասի դիմաց, իսկ ամբողջ 2009 թվականի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 6.3 մլրդ դոլար: 2008 թվականին բանկի զուտ շահույթը կազմել էր 4 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ Bank of America բանկը հաշվետու տարվա վերջին կառավարությանն էր վերադարձրել պետական աջակցության ծրագրի շրջանակներում բանկին տրամադրված 45 մլրդ դոլար վարկային մյիջոցները: