FIAT-Ը ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՊ
Իտալական խոշոր ավտոարտադրող Fiat SpA ընկերությունը կանխատեսում է վաճառքի ծավալների աճ: Ինչպես նշել է ընկերության գործադիր տնօրեն Սերջիո Մարկիոննեն` 2009 թվականին համաշխարհային ավտոշուկայում գրանցվել են դրական տեղեշարժեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընկերությունն այս տարի կապահովի վաճառքի ծավալների աճ:
Նրա խոսքերով` եթե անգամ կառավարությունը դադարեցնի ավտոարտադրության խթանման միջոցառումները և չտրամադրի հարկային արտոնություններ, այնուամենայնիվ, ընկերությունը կարող է նաև այդ պայմաններում ապահովել վաճառքի ծավալների աճ: