ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ ՀՈՆԿՈՆԳՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
Աշխարհի տնտեսապես ամենաազատ երկիրը ճանաչվել է Հոնկոնգն, իսկ Հյուսիսային Կորեան իր տնտեսական ազատության մակարդակով եզրափակում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի հրապարակած տնտեսապես ազատ երկրների վարկանիշային ցուցակը:
Նշենք, որ տնտեսական ազատության ցուցանիշով վարկանիշային ցուցակի լավագույն եռյակում են հայտնվել նաև Սինգապուրը և Ավստրալիան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Տնտեսապես ազատ երկրների վարկանիշային ցուցակի առաջին տասյակում են հայտնվել նաև Իռլանդիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Կանադան, Դանիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: