ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆԿՈՒՄ
Վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում: Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայում գրացվել է գործազուրկների ընդհանուր թվաքանակի անկում: Այսպես, հաշվետու ամսվա վերջի դրությամբ Մեծ Բրիտանիայում հաշվառվել է 2,46 մլն գործազուրկ: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 7 հազարով:
Նշենք նաև, որ նախնական հաշվարկների համաձայն 2009 թվականի արդյունքներով գործազրկության մակարդակը Մեծ Բրիտանիայում սահմանվել է 7,8 տոկոս: