ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆԿՈՒՄ
2010 թվականի հունվարին Եվրագոտու անդամ 16 երկրների արդյունաբերական արտադրության և ծառայութունների մատուցման ոլորտներում անսպասելիորեն գրանցվել է անկում:
Այս երկու ոլորտներում գործող ընկերությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքների համաձայն արդյունաբերական արտադրության և ծառայությունների համախառն ինդեքսը այս մեկ ամսվա ընթացքում կրճատվել է և դեկտեմբերին գրանցված 54,2 կետի դիմաց հունվարի սահմանվել 53,6 կետ մակարդակում: