ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 71.7 ՏՈԿՈՍՆ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՆ
Նախնական տվյալներով` Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվող շինությունների թիվը 1697 է, որից 481-ը` օրինական, մնացածը ապօրինի կառույցներ են: «Օրինական գրանցում ունեցող շինությունները պետության կողմից կստանան փոխհատուցում, իսկ ապօրինի կառույցների ճակատագիրը դեռ որոշված չէ»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Ջրի տակ մնացող էլեկտրակայնների եւ գազատարների տեղափոխման հարցերը կիրականացնեն համապատասխանաբար` Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:
Նշենք, որ 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 1899 մ է: Նախատեսվում է, որ 2031թ-ին Սեւանա լճի մակարդակը կբարձրանա մինչեւ 1903.5 մ: